12:00 , 28 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի պետդեպը հրապարակել է ամենամյա զեկույցը՝ տարբեր երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության վիճակի վերաբերյալ։ Փաստաթղթի հեղինակները զեկույցում ներառել են նաև մեր երկիրը՝ նախևառաջ անդրադառնալով 2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին, որոնք, ըստ ԵԱՀԿ-ի, բնութագրվել են որպես լավ, պրոֆեսիոնալ մակարդակով կազմակերպված, բաց ու թափանցիկ։ Սակայն նրանք նաև ընդգծել են, որ ընտրական գործընթացում եղել են թերացումներ, մասնավորապես ընտրությունների օրը տեղի են ունեցել խախտումներ ու մարդու իրավունքների ոտնահարում։
Զեկույցում նշվում է, որ անցած տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենալուրջ խնդիրը եղել են կոռուպցիան, կառավարման համակարգի ոչ թափանցիկ աշխատանքը, դատական համակարգի կախվածությունն իշխանություններից։
Թեև 2013թ. ընթացքում ՀՀ կառավարությունը որոշ քայլեր է ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, այնուհանդերձ իշխանությունները սահմանափակվել են միայն միջին ու ցածր պաշտոնյաների պատժելով։
Զեկույցի հեղինակների մոտ մտահոգության առիթ են հանդիսացել նաև բանակում ոչ ռազմական պայմաններում զինվորների մահվան դեպքերը։ Հեղինակները նշում են, որ ոչ ռազմական պայմաններում մահվան դեպքերի մեծ մասի մեղավորները չեն ենթարկվում պատասխանատվության։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ