Ռ. Հակոբյան. Ես չեմ երազում Մայդանի մասին


11:30 , 28 փետրվար, 2014

Ռ. Հակոբյան. Ես չեմ երազում Մայդանի մասինPanorama.am-ը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով, խորհրդարանն անցնում է աշխատանքային նոր ռեժիմի, ընդդիմությունը օգտագործում է իր հնարավորությունները` հանրությանը հուզող հարցերը բերել խորհրդարան, ինչն արդյունավետ է գնահատում:

«Ուշադրություն դարձրեցիք, որ օրակարգային հարցերի 90 տոկոսը չքննարկվեց, քանի որ արտահերթ հարցեր էին քննարկվում»,- ԱԺ ճեպազրույցներում նշեց Ռ.Հակոբյանը: 

Վերջինս, ի դեպ, տեղեկացրեց, որ խմբակցությունը պատրաստել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն ներառելու օրինագիծ, որով կառաջարկվի վերադառնալ խորհրդարանի այն աշխատանքին, ինչ եղել է Գերագույն խորհրդի ժամանակ:

Ինչ վերաբերում է ուկրաինական դեպքերին, Ռ.Հակոբյանն ասաց, որ Ուկրաինան բավականին ծանր վիճակում է հայտնվել, բայց ճիշտ չէ գնահատել` դա լավ է, թե վատ. «Չեմ նախանձում ոչ Ուկրաինային, ոչ էլ ժողովրդին: Դա կանդրադառնա տարածաշրջանային զարգացումների վրա, բայց չեմ կարծում, թե կդանդաղեցնի Մաքսային միության կայացման ընթացքը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ