10:52 , 28 փետրվար, 2014
Araratnews.am-ը գրում է.
Շվեյցարիայի կառավարությունը երեկ հայտարարել է, որ հրահանգ է տրվելու երկրի բոլոր բանկերին, որպեսզի սառեցվեն բոլոր այն հաշվեհամարները, որոնք կարող են կապ ունենալ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական UNN գործակալությունը։
Շվեյցարիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրե Սիմոնացիի հայտարարության մեջ ասվում է, որ կառավարությունը այդ որոշումն ընդունել է դեռ երեկ։ Բացի այդ, Շվեյցարիայի կառավարությունը հիշեցրել է, որ երկրի բանկերը պետք է ավելի զգույշ լինեն Ուկրաինայից այստեղ փոխանցված միջոցների նկատմամբ։