Կիևից վերադարձից հետո ինձ հետապնդում են ոստիկանները


11:07 , 28 փետրվար, 2014

Մինչև սրա մասին չես գրում, չեն հանգստանում… Գուցե պետք էր ավելի վաղ գրել, որ սրան չհասներ։

Կիևից վերադարձից հետո իմ գրանցման վայր են այցելել ոստիկաններ, այնուհետև այլ խողովակներով փորձել ճշտել, թե որտեղ եմ ապրում։ Ձախողվելով՝ 4 անգամ այցելել են հայրական տուն, որտեղ 4-րդ անգամ վերջապես արձանագրություն են կազմել այն մասին, որ ես այնտեղ չեմ բնակվում (չնայած մինչ այդ հրապարակային իրազեկել էի դրա մասին)։ Կարծես պարզ ա դառնում, թե ինչ նպատակ ունեին այդ այցելությունները։ Նախ խուզարկություն են իրականացրել ակտիվ քաղաքացիներից մեկի հարևանի տանը՝ հընթացս տեղեկացնելով, որ իրենց տան հետ կապված խնդիր չկա, ուղղակի ուզում են իմանալ, թե տարածքում ով ա անվադողեր ու շշեր հավաքում (նման կոչ արել էր վերոնշյալ քաղաքացին՝ նրանց անմիջապես կողքի հարևանը)։ Այսօր առավոտյան դատարանի որոշմամբ խուզարկություն են իրականացրել արդեն Արսենենց տանը, որը նույնպես իր անթաքույց համակրանքն էր արտահայտում ուկրաինական հեղափոխության գաղափարների նկատմամբ։ Կարծում եմ իմ բնակության վայրի վերջնական ճշտմանը նույնպես հետևելու էր ինչ-որ անիմաստ պատճառաբանությամբ խուզարկությունը։ Տեղեկացնում եմ նաև, որ վերադարձից հետո 2 օր շարունակ 2 մեքենայով հետևել են ինձ (գաղափար չունեմ, թե ովքեր)։

Այսօր մամուլից տեղեկացա մի ստահոդ լուրի մասին (հղում 1, հղում 2), որը գնահատում եմ որպես համապատասխան ուղերձ ու ահաբեկման փորձ։

Հաշվի առնելով բոլոր այս փաստերը՝ ենթադրում եմ, որ սա ոտնձգություն ա ազատ խոսքի սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքի դեմ ու եթե ոչ հիմա, ապա քայլեր չձեռնարկելու դեպքում (որոնցից մեկն էլ համարում եմ բոլոր նպանատիպ միջադեպերի հրապարակումը) գործ կունենանք զանգվածային քաղաքական հետապնդումների հետ։