10:28 , 28 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուսով է, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով իր թիմը կարող է նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր:
«Առաջնությունում մինչև լարված պայքար է ընթանալու: Համբուրգում կրած պարտությունը ցավագին դարձավ մեզ համար: Երեք միավորը մեզ, իհարկե, չէր խանգարի:
Եթե Բունդեսլիգայի շրջանակներում մնացած հանդիպումներում խաղանք այնպես, ինչպես «Զենիթ»-ի դեմ, ապա կարող ենք Չեմպիոնների Լիգայի գավաթի հաջորդ խաարկության ուղեգիր նվաճել»,- ասել է Կլոպը: