9 հոյակապ միտք հայտնի մարդկանցից


11:11 , 28 փետրվար, 2014

Հաճախ ենք հայտնի մարդկանց կողմից լսում իմաստուն մտքեր, այնուամենայնիվ, շատ մարդիկ երբեք էլ ուշադրություն չեն դարձնում նրանց դրանց: Թերևս պետք չէ նաև նշել, որ այս մարդիկ հիմնականում եսակենտրոն են, ու սիրում են ապրել միայն իրենց սկզբունքներին համապատասխան, մինչև որ չեն հանդիպում այսպիսի հոյակապ ու փառահեղ մտքերի…

1. Ժուլիան Ասանժ: Եթե պատերազմները կարող են սկսել ստերով, դրանք կարող են կանգնեցվել ճշմարտությամբ:

2. Մահաթմա Գանդի: Սկզբում քեզ արհամարհում են, հետո քեզ վրա ծիծաղում են, հետո քո դեմ պայքարում են, իսկ հետո դու հաղթում ես:



3. Ռեյ
Չարլզ: 
Ես երբեք չեմ ցանկացել հայտնի լինել, ես պարզապես ցանկանում էի անկրկնելի լինել:



4. Ջորջ Բերնարդ Շոու: 
Բոլոր մեծ ճշմարտությունները սկզբում սրբապղծություն են թվում:


5. Ֆրենկ Զապպա: Եթե դու ապրում ես ձանձրալի ու խղճուկ կյանքով, որովհետև դու լսել ես քո մորը, հորը, ուսուցչին, հոգևորականին կամ հեռուստացույցից այն կողմ խոսող ինչ-որ մեկին, ապա դու արժանի ես այդպիսի կյանքի:



6. Ջորջ Պաթոն: 
Նույնիսկ երբ ես քայլեմ մահվան ստվերների հովիտում, ես չեմ վախենա չարից, որովհետև ես եմ այս հովտի ամենադաժանն ու հզորը:


7. Կապիտան Ջոն Պարկեր: Մի կրակիր, եթե քեզ վրա կրակ չեն բացել, սակայն եթե նրանք պատերազմ են ցանկանում, թող որ հենց  այդտեղ էլ ամեն ինչ սկսվի:


8. Ալբերտ Քամյու: Միակ ճանապարհը անազատ աշխարհի դեմ պայքարելու՝ այնպես ազատ լինելն է, որ միայն քո գոյությունը ապստամբության գործողություն լինի:


9. Բրյուս Լի: Դատարկիր միտքդ, անձև եղիր ինչպես ջուրը: Երբ ջուրը լցնում ես բաժակի մեջ, այն դառնում է բաժակը, երբ այն լցնում ես շշի մեջ, այն դառնում է շիշը, թեյամանի մեջ այն դառնում է թեյամանը: Ջուրը կարող է կամ հոսել, կամ բախվել: Ջուր եղիր, բարեկամ: