Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է


09:40 , 28 փետրվար, 2014

1947581_468617956598599_1670678648_nAraratnews.am-ը գրում է.

Երեկ երեկոյան Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ ենթարկվել է կույրաղիքի անհետաձգելի վիրահատության։

Այս պահին Փաշինյանի վիճակը գնահատվում է բավարար։ Նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։