Պոռնիկությունը և մեր ապագան


09:48 , 28 փետրվար, 2014

Ա/ Ն ե ր ա ծ ա կ ա ն

Կլինիկական մահը ասոցացվում է թունելի միջով սլացող «Հանգուցյալի» հետ՝ մինչ թունելի վերջում ուժեղ լույսի աղբյուրին հանդիպելը: Այդ պահից «Հանգուցյալը» վերակենդանանում է...

Սակայն, մինչ այդ, «Հանգուցյալը» տեսնում է իր կյանքի դրվագները՝ մանկությունից մինչ իր «մահը»: Նա չի կարող խուսափել մեկ հանդիսատեսի կինոթատրոնի էֆֆեկտից և պարտադրված դիտում է իր ապրած կյանքը՝ Չարլի Չապլինի ֆիլմերի ֆորմատով...

Կյանքի «ֆիլմի» վերջում «Հանգուցյալը» պարզ գիտակցում է իր անձի իրական արժեքը (դրական կամ բացասական)... Կյանքում արած ստորությունների և սխրանքների հիմնավորումներն այդ պահին գոյություն չունեն: Ինքը և իր ապրած կյանքի փաստերը...

Կլինիկական մահը վերապրած մարդն այդ պահից կյանքում դառնում է «սպիտակ ագռավ», քանի որ այս կամ այն քայլը կատարելիս, on-line ռեժիմով դատապարտված է տեսնել իր կյանքը և կատարվելիք քայլի արժեքը: Նա փորձում է խուսափել ստոր քայլից և աշխատում է գնալ սխրանքի ճանապարհով: Կառավարման լեզվով ասած՝ մարդու մոտ գիշեր ու ցերեկ միացրած է լինում արժեքային feedback-ը (հետադարձ կապ)...

Սակայն, դա չի նշանակում, որ կլինիկական մահը վերապրած մարդն ապահովագրված է ստոր քայլերից: Պարզապես, դրանց հավանականությունը կտրուկ նվազում է...

Բ/ Ա ր յ ու ն

Այս թեմայի 1-ին ստատուսի իմաստն այն է, որ կյանքի վերջում մարդը, տեսնելով իր ապրած կյանքի դրվագները, հասկանում է սեփական անձի իրական արժեքը: Հիմա՝ վերադառնանք իրականություն...

Հեղափոխությունների ժամանակ ձևավորվում են 5 շերտեր՝
1. Հրահրողներ, որոնք, որպես կանոն, դրսի ուժերն են.
2. Երդվյալ հեղափոխականներ, որոնք, ունենալով որոշակի ինտելեկտ և ճանաչում, հավատալով օտար ճռճռան կարգախոսներին կամ վաճառվելով հրահրողներին, ապահովում են ջերմաստիճանի բարձրացումը հասարակության մեջ.
3. Անգլուխ ձիավորներ, որոնք, չունենալով ինտելեկտ, լինելով երդվյալ հեղափոխականների շրջապատից, ձևավորում են հեղափոխական ուժի միջին շերտը.
4. Ակտիվ դժգոհներ, որոնք, իշխանությունների անկուշտ և, հետևապես, ոչ ադեկվատ կամ, անգամ, հանցավոր պահվածքից դժգոհ, հավատում են երդվյալ հեղափոխականներին և դառնում ակտիվ հեղափոխականներ.
5. Գիշատիչներ, որոնք, այն պահից, երբ զգում են հեղափոխության հաղթանակը, ակտիվանում են և դրսևորում այլանդակ պահվածք (թալան, հարձակումներ և այլն):

Հեղափոխության զոհերի զգալի մասը լինում է 4-րդ, քիչ քանակով 3-րդ և չնչին քանակով 5-րդ խմբերից (ապացույց՝ Հայաստանի 2008թ.-ի մարտի 1-ի և Ուկրաինայի 2014թ.-ի փետրվարի 20-ի զոհերի ցուցակները):

Այս պայմաններում ՖԲ-ի և ԶԼՄ-երի միջոցով արծածվում է ցինիկ մի արտահայտություն՝ հեղափոխությունն առանց զոհերի չի լինում...

Տո՛ ալամեզոններ.
հաշվի առնելով, որ Դուք չեք լինելու ամենաթեժ պահերին, ամենաթեժ տեղերում առաջնային գծերում, գիտակցում եք, արդյո՞ք, որ կյանքի վերջում Դուք, տեսնելով Ձեր ապրած կյանքի դրվագները, հասկանալու եք սեփական անձի իրական արժեքը՝ ուրիշի արյան վաճառական...

Կից նյութն` այստեղ