«Հրապարակ». ՕԵԿ նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, դեռ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը չստանձնած, հեռացել է


08:10 , 28 փետրվար, 2014

«Մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ ԱԺ ՕԵԿ նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, դեռ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը չստանձնած, հեռացել է։

Մինչդեռ, երբ 2013-ի նոյեմբերին հրաժարվում էր մանդատից, հայտարարում էին, որ պատճառը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը ստանձնելն է։

Հիշեցնենք, որ նրա փոխարեն ՕԵԿ-ն Աժ բերեց Լևոն Դոխոլյանին՝ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսային։ Բոլորովին վերջերս էլ Հարությունյանը մեզ ասել էր, որ ակադեմիան իր աշխատանքները կսկսի սեպտեմբերից, ինքը հիմա ղեկավարում է շինաշխատանքները։ Անգամ նեղացել էր, երբ գրել էինք, որ մի հաստատության ռեկտոր է նշանակվել, որը ոչ միայն չի գործում, հայտնի էլ չէ, թե երբ է գործելու։

Որոշ տեղեկություններով, Հարությունյանը պատրաստվում է լքել նաև ՕԵԿ-ը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։