17:06 , 3 հուլիս, 2012
Պանորամայում կարդացի, որ արդեն պատրաստ է Քրեական դատավարության մասին օրենսգրքի նոր նախագիծը:
Տեղեկատվական նոր տեխնոլոգիաներից անմասն չի մնալու նաև այս նոր նախագիծը. Բոլոր փաստաթղթերը, քրեական գործերը թվայնացվելու են և թղթերի հետ կապված աշխատանքը նվազելու է: Բացի այդ, դատական քննության ընթացքում կիրառվելու է նաև ինտերնետը, և «Skype»-ի միջոցով վկան կարող է վկայություն տալ: Իհարկե, որոշ բացառությունների դեպքում:
«Անձի` դատարան ներկայանալը և հարցաքննվելը արդարադատության հիմնարար տարրերից մեկն է: Երբ պաշտպանական կողմը և մեղադրյալը կունենան հարցեր այդ անձին ուղղված, կօգտագործվի այդ հեռահաղորդակցության կապը», -հավելեց Հրայր Ղուկասյանը:
Կարծում եմ սա շատ կարևոր հանգամանք է, տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարաշրջանում պետք է դատաական համակարգն էլ համապատասխանեցվի ժամանակի պահանջներին: