Քիմ Քարդաշյանն այլևս երեխա չի ուզում (լուսանկարներ)


23:45 , 27 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Վերջերս մայրացած Քիմ Քարդաշյանը չի շտապում կրկին անցնել այդ փորձության միջով: Այս մասին տեղեկանում ենք Heat.ru կայքից:

Վերջին հարցազրույցներից մեկում ռեփեր Քանյե Ուեսթի սիրեցյալը խոստովանել է, որ իրենց ընտանիքում այլևս չեն պլանավորվում երեխաներ: Այդուհանդերձ, Քիմը նշել է, որ շատ է սիրում իր դստերը` 8 ամսեկան Նորթին, և հայտարարել, որ հենց նրա վրա էլ կանգ կառնի. «Ես պաշտում եմ Նորթին և գիտեմ, որ հոգու խորքում ցանկանում եմ շատ երեխաներ ունենալ: Բայց ես չեմ ցանկանում անցնել իմ ընտրած ուղին: Ամենայն հավանականությամբ` Նորթը կլինի մեր միակ երեխան», - ասել է ամերիկյան բարձրաշխարհիկ երեկույթների հայազգի աստղը: