«ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց Volkswagen-ը բախվել է Ford-ին. կա 3 վիրավոր


23:22 , 27 փետրվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Կիևյան փողոցում «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց Volkswagen մակնիշի 99 VO 996 համարանիշի ավտոմեքենան բախվել է Ford մակնիշի 34 ML 954 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ