22:36 , 27 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել երկու երկրների համագործակցությանը Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու գործում, հաղորդում է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության կայքը:
Հաղորդագրության համաձայն` ռուսական կողմն ընդգծել է առկա պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը: Խոսքը նախ ևառաջ փետրվարի 21-ի համաձայնագրի մասին է, որը ստորագրվել է նախագահի և ընդդիմության միջև` ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի վկայությամբ:
Քննարկվել են նաև հարցեր` կապված սիրիական քիմիական զենքի ոչնչացման հետ: