22:30 , 27 փետրվար, 2014
Emedia.am-ը գրում է.
ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Ցավոք, մեր հասարակության (այդ թվում՝ պետական պաշտոնատար անձանց) մոտ շատ հաճախ, փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ, իսկ վերջինիս գործունեությունը բնութագրվում է, որպես՝ արդարադատությանը խոչընդոտող։
Իրականությունը սակայն այլ է. քրեական գործերով փաստաբանը, իր մասնագիտական գործունեությամբ, ընդդիմանալով իշխանություն կիրառելու լայն հնարավորությամբ օժտված մեղադրանքի կողմին, պայմաններ է ստեղծում դատարանի կողմից արդարադատություն իրականացնելու համար։ Մեղադրյալի պաշտպանությունը պատշաճ ապահովելով, դատարանը հնարավորություն է ունենում օբյեկտիվորեն գնահատելու մեղադրյալի արարքը և պատասխանատվության ենթարկելու ժամանակ առավելագույնս բացառելու դատական սխալը, որը կարող է մարդկանց ճակատագրերի վրա ազդել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ