22:18 , 27 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ղրիմի նոր վարչապետ է նշանակվել Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, «Ռուսական միասնություն» կուսակցության առաջնորդ Սերգեյ Աքսյոնովը, հաղորդում է Interfax-ը:
Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել Ղրիմի պատգամավորները խորհրդարանի շենքից դուրս գալիս:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ մայիսի 25-ին նշանակվել է հանրաքվե Ղրիմի ինքնավարության լիազորություններն ընդլայնելու հարցով: