22:06 , 27 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Թուրքիայում նոր սկանդալ է հասունացել` կապված համացանցում փետրվարի 27-ին հայտնված աուդիոձայնագրության հետ, որում լսվում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը որդու` Բիլալ Էրդողանի հետ:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն` ИТАР-ТАСС-ին հղումով, ձայնագրությունը YouTube-ում տեղադրվել է անանուն օգտատիրոջ կողմից: Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Էրդողանը որդուն հանձնարարում գումարը տանից դուրս հանել և կոչ անել բարեկամներին նույն կերպ վարվել: Ձայնագրության ամսաթիվը նշվում է դեկտեմբերը: Հենց այդ ժամանակ է երկրում իրականացվել «Մեծ կաշառք» խոշորածավալ գործընթացը, որի ընթացքում ձերբակալվել էին մի շարք նախարարների որդիներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ