Բջջայինով ինքնալուսանկարումը հանգեցնում է ոջլոտության. գիտնականներ


21:21 , 27 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Երիտասարդների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում բջջայինով ինքնալուսանկարվելը (այսպես ասած՝ «սելֆի» անելը): Ինչպես պարզել են գիտնականները՝ դա վտանգավոր է առողջության համար: Բժիշկները ոջիլ են հայտնաբերել բջջային տեսախցիկի առջև ինքնալուսանկարվելու սիրահարների մոտ: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Բանն այն է, որ այդ ժամանակ երիտասարդները մոտեցնում են գլուխները կադրում տեղավորվելու համար, ինչը բարենպաստ պայման է ոջիլների տարածման համար: Այդ վտանգին ենթակա են հիմնականում դպրոցականները:

Ոջլոտության բուժման կալիֆոռնիացի մասնագետ Մերի Մաքաուիլանը պատմել է, որ անցած տարի իրեն դիմած երեխաների ու դեռահասների թիվը 2012-ի համեմատ մի քանի անգամ մեծ է եղել: