Լուսանկարիչ Մայքլ Ուոլֆը ուղիղ մեկ ամիս անցկացրել է Տոկիոյի մետրոյի կայարաններում, որպեսզի լուսանկարի գնացքներում մարդկանց բազմությունից ապակիներին սեղմված ուղևորներին: Այս մարդկանց ոչ այնքան երջանիկ դեմքերը տեղ են գտել լուսանկարչի «Տոկիոյի ճնշումը» ֆոտոշարքում: Լուսանկարներում պատկերված են Տոկիոյի գնացքների ապակիներին եւ դռներին կիպ սեղմված ուղևորները, որոնք այդ պահին սթրես են տանում կամ պարզապես անհարմարություն են զգում: Լուսանկարներն արվել են վաղ առավոտյան կամ աշխատանքային ժամերի ավարտից հետո: