18:07 , 27 փետրվար, 2014
168.am-ը գրում է.
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենին կոչ է արել չմիջամտել երկրի գործերին: Էրդողանը հայտարարել է, որ եթե Գյուլենը ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ, ապա նա դա պետք է անի ժողովրդավարական մեթոդներով: Էրդողանը հավելել է, որ եթե Գյուլենն այդպես վստահ է իր ճշմարտացիության մեջ, ապա թող լքի ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգը և գա Թուրքիա. «Է˜յ Խոջա, մի՛ խառնիր այս երկիրը»: Ավելի վաղ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել էր Ֆեթհուլլահ Գյուլենին աջակցելու մեջ, իսկ Գյուլենական շարժումը որակել էր որպես «զուգահեռ կառույց»: Բացի այդ, Էրդողանը գյուլենականներին կոչ էր արել ստեղծել քաղաքական կուսակցություն և պայքարել քաղաքակիրթ ձևով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ