Ֆրանսիայում կենդանիների պաշտպանները պահանջում են հրաժարվել ֆուա-գրայից


20:41 , 27 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Կենդանիների ֆրանսիացի պաշտպանները պահանջում են հրաժարվել «Սուլար» ընկերության ֆուա-գրա աղանդերներից: 

Այդ ուտեստը պատրաստվում է եգիպտացորենի հատիկներով կերակրված սագերի ու բադերի լյարդից: 

L214 անվանումը կրող ասոցիացիայից ինչ-որ մարդիկ համացանցում տեղադրել են տեսանյութ, որը նկարահանվել է ընկերության թռչնաբուծական ֆաբրիկայում: 

Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, տեսանյութում երևում են նեղ վանդակում տանջահար թռչունները: 

Անձամբ «Սուլարը» դատի է տվել L214-ին՝ պահանջելով հեռացնել տեսանյութը, բայց պարտվել է գործը: 

Կենդանիների պաշտպանների մշտական ջանքերի շնորհիվ ֆուա-գրայի պահանջարկի անկում է նկատվում: Այսպես, այստեղ 2013թ. առաջին 10 ամիսներին Ֆրանսիայում դրա վաճառքն անկում է ապրել 11.2%-ով: 

Ներկայում թռչուններին պարտադրաբար կերակրելն արգելված է Եվրոպայի 7 երկրներում: 

http://www.1in.am/arm/business_markets_254268.html