ՀՖՖ-ի պատասխանը՝ հավաքականի գլխավոր մարզչի վերաբերյալ


18:01 , 27 փետրվար, 2014

ՀՖՖ-ի  պատասխանը՝ հավաքականի գլխավոր մարզչի վերաբերյալArmsport.am-ը գրում է.

Հայտնի է, որ ֆրանսիական La Provence-ը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլիֆեդերացիան բանակցություններ է վարում Ալեն Բոգոսյանի հետ:


Այս կապակցությամբ armsport.am-ը հարցում կատարեց ՀՖՖ մամուլի քարտուղարություն, որտեղից ստացվեց հետեւյալ պատասխանը.

«Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը կհրապարակվի, երբ վերջնական համաձայնություն կկայացվի բազմաթիվ թեկնածուներից այն մեկի հետ, ում հետ կստորագրվի համապատասխան պայմանագիր»: