Դումանյանը երևի լավ չի պատկերացնում մարդկանց իրավիճակը. անգամ 1000 դրամի համար շատերը չեն գնա ստուգման


17:54 , 27 փետրվար, 2014

Դերոն ատկատների լայնածավալ սխեմայից հետո անցավ բաց հարձակման, հիմա էլ մարտի 1-ից պոլիկլինիկաներում որոշ ստուգումներ վճարովի են դարձնելու: Դումանյանը երևի լավ չի պատկերացնում մարդկանց իրավիճակը. թեկուզ հազար դրամի պատճառով մարդիկ կարող է չգնան ստուգման ու անդառնալի դեպքեր գրանցվեն: Ու դա ընդամենը 1000 դրամի պատճառով: Հույս ունենք՝ Դերենիկ Դումանյանը խելքին մոտ մի հիմնավորումով հանդես կգա: Բայց էտ հիմնավորումն այնպիսին պետք է լինի, որ Հիպոկրատը ասի հալալ է: