20:21 , 27 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ցուցադրությունը, որը բացվել է Լոնդոնի բնական պատմության թանգարանում, փորձում է բացատրել հոմոսափիենսի ծագումնաբանությունը: Ցուցանմուշների մեծ մասը պեղումների արդյունք են, որոնք կատարվել են երկրի հարավարևելյան կոմսություններում, մասնավորապես Քենթում:
Հնագետները ենթադրում են, որ նախապատմական շրջանում արդեն եղել են ծեսեր, որոնք կարգավորել են նրանց կյանքը ցեղախմբում:
Ինչպես հայտնում է Euronews-ը, հայտնաբերվել են կենդանիների ոսկորներ, որոնք արդեն կարող էին վարժեցված լինել:
Գոյություն են ունեցել նաև զենքի պրիմիտիվ տեսակներ:
«Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի Լոնդոնի բնության պատմության թանգարանում: