Ճապոնիայում վայրի կենդանիները հարձակվել են «Ֆուկուսիմա-1»-ին մերձակա բնակավայրերի վրա


16:18 , 27 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ին մերձակա չորս բնակավայրերը հեղեղել են վարազներն ու խոզերը: Ինչպես հաղորդում է Interfax-ը, Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստվում է կենդանիներին ոչնչացնելու նախագծին, որոնք հիմնվել են նապխինում ռադիացիայի բարձր մակարդակի պատճառով տարհանված շրջաններում:

Փորձագետների կարծիքով՝ շատ դեպքերում կենդանիների հանդիպումը մարդկանց հետ կարող է ողբերգական ավարտ ունենալ, այդ պատճառով չպետք է թույլ տալ, որ կենդանիներն ազատ շրջեն փողոցներում:

Ներկայումս Տոմիոկա բնակավայրում հաջողվել է որսալ 120 վարազ, որոնք լուրջ վնաս են հասցրել շինություններին և գյուղացիական տնտեսություններին: