Երևանի գրադարանները համալրվում են նոր գրականությամբ


14:32 , 27 փետրվար, 2014

Երևանի գրադարանները համալրվում են նոր գրականությամբ Panorama.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները տարեցտարի համալրվում են նոր գրականությամբ: Գրադարանային ֆոնդերի թարմացման աշխատանքների շրջանակում 2013թ. գրադարանային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիոն 712136 կտոր գրականություն: Քաղաքապետարանի մամուլի բաժնից տեղեկացնում են, որ 2012 թվականի համեմատ այն ավելացել է 16432 գրքով: Դրանք ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրքեր են եղել:

Զգալի աշխատանքներ են տարվել նաև գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ