13:08 , 27 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի շրջանակներում բացառությունների ցուցակում ընդգրկելիք 800 անուն ապրանքը Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Դրանք զգայուն ապրանքներ են, որոնք կարող են ազդել մեր տնտեսության վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ ռուսական կողմը տիրապետում է, թե որ ապրանքներն են մեզ համար ազդեցիկ:
«Մենք էլ պետք է մեր ցուցակն առաջարկենք, թե Մաքսային միության անդամ երկրները ինչ պետք է մեզանից գնեն՝ ձկնեղեն, գյուղատնտեսական ապրանքներ, հակառակ դեպքում կիրառենք սանկցիաներ»,-ասաց Գ. Մակարյանը՝ հավելելով, որ պետք է, ինչպես ՌԴ-ն է պայման դնում, հայկական կողմն էլ պայման դնի՝ եթե շարունակեն այլ երկրներից տվյալ ապրանքները գնել, մաքսատուրքերը կբարձրացվեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ