Վրաստանի նախկին վարչապետին սպանել են Սաակաշվիլիի ներայությամբ․ վրացական ԶԼՄ-ներ


13:02 , 27 փետրվար, 2014

Newsbook.am-ը գրում է.

Վրացական «Ասավալ-դասավալիա» պարբերականի տեղեկություններով, երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանության հետաքննության արդյունքում պարզվել է, որ «Միխեիլ Սաակաշվիլին անիմջական կերպով կապված է եղել» այդ հանցագործությանը, գրում է TVRain-ը։ Պարբերականի հավաստիացմամբ, Ժվանիայի սպանության գործը բացահայտվել է դեռ 2005-ին, սակայն դատախազությունը չի շտապում հրապարակել դրա արդյունքները։ «Ժվանիան սպանվել է նախագահական նստավայրում՝ Սաակաշվիլիի և այդ ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի ներկայությամբ։ Սպանությունից հետո վարչապետի դին հեռուստացույցի արկղով տեղափոխել են գաղտնի բնակարան։ Հանցագործության հետքերը կոծկվել են՝ դժբախտ պատահարի հետևանքով մահվան իրավիճակ ստեղծելու միջոցով»,- գրում է շաբաթաթերթը։ Բացի այդ լրատվամիջոցը պնդում է, որ գաղտնի ձայնագրություն կա, որում նախագահ Սաակաշվիլին ասում է․ «Իսկ հիմա վերացրու այս դին։ Արա՛ այնպես, ինչպես պայմանավորվել էինք»։