«Արարատցեմենտի» հարցում քաղաքական ուղղորդում կամ խտրական մոտեցում չկա. Գևորգ Կոստանյան


12:50 , 27 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

«Արարատցեմենտ» գործարանի պոմպակայանի ջրազրկման խնդրի հետ կապված որևէ քրեական գործ չի հարուցվել, պարզապես քննչական գործողություններ են իրականացվել երկու այլ քրեական գործերի հետ կապված: Այս մասին կառավարության նիտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ավելացնելով, որ բացառում է քաղաքական ուղղորդումը կամ որևէ խտրական մոտեցումը «Արարատցեմենտ»–ի նկատմամբ: 

Նա նշեց, որ Բնապահպանության նախարարության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Արարատյան դաշտում ջրառի ծավալները օգտագործվում են ավելի, քան օրենքով նախատեսված առավելագույն չափաքանակն է:

«Այսինքն՝ հիմքեր կան կասկածելու, որ ջրօգտագործողների կողմից շահագործվում է ավելի շատ ջրի չափաքանակ, քան թույլատրելի է օրենքով: Այդ փաստի կապակցությամբ հարուցվել է երկու քրեական գործեր, որոնցից մեկը Արարատի մարզում, մյուսը՝ Արմավիրի»,– ասաց գլխավոր դատախազը։

«Այդ քրեական գործերի շրջանակում, իրականացվում է մի շարք քննչական գործողություններ երկու մարզերում զուգահեռաբար: Զննության գործողությունն է իրականացվում տնտեսական գործունեություն ծավալող բոլոր այն կազմակերպություններում, որոնց գործունեությունը կառուցված է ջրօգտագործման ծավալների վրա, այդ թվում է նաև «Արարատցեմենտը»,- ասաց նա:

Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ այդ երկու քրեական գործերի շրջանակում զննություն է իրականացվել ու իրականացվում է ավելի քան 120 ընկերություններում: Գլխավոր դատախազը նաև նշեց, որ քննության առարկան երեք կարևոր ուղղություններն են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ