Ամենաշատը խմում են Վատիկանում


12:13 , 27 փետրվար, 2014

Evrazesnews.am-ը գրում է.

Կալիֆոռնիայի ինստիտուտի հետազոտման կենտրոնը նշում է, որ ամենաշատը աշխարհում գինի խմում են Վատիկանում:

Հետազոտողները հայտարարել է, որ այդ փոքրիկ երկրում մեկ մարդուն տարեկան բաժին է հասնում 74լ գինի կամ էլ 105 շիշ գինի:  Այդ ցուցանիշը երկու անգամ գերազանցում է Ֆրանսիայի և Իտալիայի ցուցանիշը, իսկ Մեծ Բրիտանիայի ցուցանիշը գերազանցում է երեք անգամ:

Հետազոտման հեղինակները շեշտում է, որ Վատիկանի բնակիչներին բնորոշում է տարիքով լինելը, բարձր կրթվածության մակարդակը և գինու նկատմամբ սերը: