ԿԽՄԿ-ն Մամիկոն Խոջոյանի շահերից ելնելով, չի հայտնում, թե գործընթացն ինչ փուլում է


12:07 , 27 փետրվար, 2014

Pastino.am-ը գրում է.

Ադրբեջանի տարածքում գերի պահվող Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն նրա շահերից ելնելով, տվյալ պահին չենք կարող հաղորդել, թե գործընթացն ինչ փուլում է գտնվում:  

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի հաղորդակցման բաժնի աշխատակից Իրեն Ալոյանը՝ հավելելով. «Կարմիր խաչը՝ որպես միջնորդ երկու պետությունների միջև, մասնակցում է բանակցություններին և աշխատանքներ են տարվում»:  

Նշենք, որ վերջին անգամ Մամիկոն Խոջոյանին իր հարազատների կողմից նամակ է փոխանցվել փետրվարի 3-ին:   Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը, չկողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական տարածքում։   Հակառակորդն շտապել էր նաև հայտարարության հանդես գալ, թե ձերբակալել են ենթադրյալ հայկական դիվերսիոն խմբի ուղեկցորդի։