Թեստային անջատում ենք կատարել. նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին


11:45 , 27 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

«Արարատցեմենտի» գործարանի պոմպակայանի կապարակնքման և դրա շուրջ բարձրացված աղմուկն անհիմն է և իրականությանը չի համապատասխանում: Այս մասին մինչև Կառավարության օրակարգի հաստատումն ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով անդրադառնալով Արարատյան դաշտում ջրերի խնդիրների հետ կապված տեսչական ստուգումներին:

«Բնականաբար ես պետք է հայտարարեմ, որ համաձայն «Արարատցեմենտ» գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկատվության՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալել»,– ասաց նա:

«Ոռոգման սեզոնը չի սկսել ու մենք թեստային անջատում ենք կատարել ցամաքուրդային համակարգից, որը նախատեսված է 
ջրային հորիզոնների իջեցման համար: Արդյունքում հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողներ ու ձկնաբուծական տնտեսություններ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ