11:38 , 27 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Գիտնականները մշակել են բանաձև, որը թույլ է տալիս կանխատեսել ապագայում սեզոնային գրիպի էվոլյուցիան՝ գրում է Time-ը:
Կոլումբիայի ու Քյոլնի համալսարանների գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես է H3N2 վիրուսը ենթարկվել մուտացիայի ու փոփոխվել երկար տարիների ընթացքում՝ սկսած 1968-ից:
Հենվելով այդ տվյալների վրա՝ մասնագետները ստեղծել են մաթեմատիկական մոդել, որը հստակ կռահում է, թե վիրուսը ինչպես կփոխվի հաջորդող տարիներին:
Կանխատեսման մոդելը, որը հայտնաբերել են գիտնականները, ունի մեծ նշանակություն գրիպի առավել կատարյալ պատվաստանյութի ստեղծման համար:
H3N2 գրիպի սեզոնային բռնկումից տարեկան մահանում է մոտ կես մլն մարդ: