11:31 , 27 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Կառավարությունն այսօր իր հերթական նիստին հավանության արժանացրեց «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին որոշման նախագծին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ով ներկայացրեց նախագիծը, նշեց, որ փաստացի Հայաստանում հիմնվում է երկրորդ ազատ տնտեսական գոտին:
«Նախատեսվում է, որ այս ազատ տնտեսական գոտում 150 արտասահմանյան ընկերություններ կգործեն, որտեղ կաշխատեն ավելի քան 1000 մարդիկ: Ներդրումների ծավալը կկազմի 10 մլն ԱՄՆ դոլար: Վերջնականորեն ծրագիրը հաստատելուց հետո, այն կսկսի գործել մինչև 2015թ-ը»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ