11:10 , 27 փետրվար, 20141in.am-ը գրում է.
«Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն ակնարկել է, որ պատրաստ է փոխել ակումբային գրանցումն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք` Գերմանիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը, որը փորձել է ձեռք բերել տաղանդի տրանսֆերը ձմռանը: Սակայն «Շալկե»-ն հրաժարվել է վաճառել այն:
«Ես ինքս եմ որոշումներ կայացնում ապագայիս վերաբերյալ և ինձ նոր մարտահրավերներ են հարկավոր: Գաղտնիք չէ, որ իմ պայմանագրով 37.5 մլն ֆունտ հրաժարագին է նախատեսված»,- Metro-ն մեջբերում է երիտասարդ ֆուտբոլիստի խոսքերը: