«Առավոտ». Ինչո՞ւ հպարտանալ, որ Հայաստանն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը կամ, ասենք, Ռուսաստանը


09:24 , 27 փետրվար, 2014

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Դուք կարո՞ղ եք պատկերացնել որևէ վատ ջութակահարի, որը, գիտակցելով իր սահմանափակ հնարավորությունները, այնուամենայնիվ, արդարացնում է իր սարսափելի կատարումները` նշելով, որ աշխարհում կան իրենից վատ ջութակահարներ։ Ինքնին այդ վերջին պնդումն անվիճելի է. ճիշտ վատից ավելի վատը կգտնվի, տխմարից՝ ավելի տխմարը, ստորից՝ ավելի ստորը:

Որքա՜ն տխուր է այն մարդկանց կյանքը, ովքեր նպատակ են դրել մրցել վատերի հետ և մխիթարվել նրանով, որ նրանք ամենավատը չեն։ Նույն տրամաբանությամբ ինձ առանձնապես դուր չի գալիս, երբ մեր պաշտոնյաները և քաղաքական գործիչները հպարտորեն արձանագրում են, որ Հայաստանն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը կամ, ասենք, Ռուսաստանը։ Իսկ ինչո՞ւ մենք պետք է նրանց հետ համեմատվենք և ոչ թե ձգտենք ժողովրդավարության բարձր և կոռուպցիայի ցածր մակարդակով ավելի լավը լինել, քան Նորվեգիան է կամ Դանիան։ Ոչ մի առարկայական խոչընդոտ դրա համար չկա։ Տնտեսական վիճակը, այո, մի 20-30 տոկոսով ունի օբյեկտիվ հիմքեր, բայց քաղաքական համակարգի հասունությունը 100 տոկոսով կախված է քաղաքական վերնախավի և քաղաքացիների կամքից»,–գրում է թերթի խմբագիրը:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։