«Հրապարակ». Ինչո՞ւ են Բելառուսի դեսպանատան կառուցման համար Առինջ գյուղում հողատարածք խնդրել


08:42 , 27 փետրվար, 2014

«Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանում Բելառուսի դեսպանատան համար Առինջ գյուղում հողատարածք տրամադրելու հարցը։ Թե ինչու հենց այնտեղ, արտաքին գործերի նախարար Էդիկ Նալբանդյանը մեր թղթակցին երեկ հորդորել է ճշտել Բելառուսի դեսպանությունից. «Բելառուսիայի դեսպանությունից հարցրեք, դա Հայաստանը չի կառուցում, դա Բելառուսն է կառուցում»։ Հարցին, թե այն պայմանավորվա՞ծ է Լուկաշենկոյի և Գագիկ Ծառուկյանի ջերմ հարաբերություններով, Էդիկ Նալբանդյանը դարձյալ հորդորել է Բելառուսից դա ճշտել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։