00:58 , 27 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայում կվերանայեն կառավարության նախկին ղեկավար Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ քրեական գործերը: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը`Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախինցկիին հղում անելով:
Մախինցկիի խոսքերով`Տիմոշենկոյի մեղքի ապացույցների բացակայության դեպքում գործերը կփակվեն:
«Ես հանձնարարել եմ ուսումնասիրել այդ գործերը և եթե դրանցում մեղքի ապացույց չկա, իհարկե, կընդունվի օբյեկտիվ, օրինական որոշում»,-ասել է Մախինցկին: