ԵՄ-ն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ Ուկրաինային աջակցելու հարցում. Ֆյուլե


23:47 , 26 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ` Ուկրաինային աջակցելու հարցում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով հարևանության քաղաքականության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

«Ուկրաինան Ռուսաստանի կարիքն ունի, իսկ Ռուսաստանն էլ` Ուկրաինայի: Մենք պատրաստ ենք շատ սերտորեն համագործակցել Ռուսաստանի` մեր հարևանի հարևանի հետ` համոզվելու, որ նա Ուկրաինայի`այն հարևանի ապագայի համար, որի հետ Ռուսաստանը սերտ ավանդական կապեր ունի, որոնց մենք աջակցում ենք, կառուցողական դեր է խաղում»,- հայտարարել է Ֆյուլեն`Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ:

Չորեքշաբթի օրը` փետրվարի 26-ին, Եվրահանձնաժողովի մամլո քարտուղար Օլիվյե Բահին հայտարարել է, թե արժե, որ Ռուսաստանը մասնակցի Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելուն: