23:19 , 26 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից 300 միլիարդ դոլար է խնդրել ավտոճանապարհներն ու երկաթգծերը վերանորոգելու համար: Այդ մասին է հաղորդում Associated Press-ը:
ԱՄՆ-ի մայրուղիների զարգացման հիմնադրամը ֆինանսավորում է ֆեդերալ ճանապարհային ծրագրերը, սակայն այն, վերլուծաբանների խոսքերով, մինչև ընթացիկ տարվա օգոստոս ամիսը կսնանկանա:
Հիմնադրամին հաջորդ վեց տարիներին 100 միլիարդ դոլար է անհրաժեշտ, սակայն ոչ նախագահը, և ոչ էլ Կոնգրեսը չեն ցանկանում բարձրացնել բենզինի հարկերը այդ բացը լրացնելու համար: Օբամայի կարծիքով՝ անհրաժեշտ գումարները հնարավոր է հավաքել կորպորատիվ հարկերով, սակայն նա պատրաստ է նաև այլ առաջարակներ լսել: