Արդեն 20 օր է, ինչ 23 ամյա երիտասարդը գտնվում է հացադուլի մեջ՝ խնդրելով իրեն պահել բժշկական հսկողության տակ


23:17 , 26 փետրվար, 2014

Հարգելի բարեկամներ
Երբեմն մարդկային ճակատագրի նկատմամբ ցուցաբերված սառը պաշտոնականությունը պարզապես թևաթափ է անում, ու զայրանալու փոխարեն զարմանում ես, որ հումանիզմի բացակայությունը որքան դժվարություններ է ծնում առօրյա կյանքում:
Պաշտպանյալս տառապում է հոգեկան հիվանդությամբ, արդեն մեկ տարի է գտնվում է կալանքի տակ: 
Երեք անգամ դիմել եմ համապատասխան մարմիններին՝ խնդրելով քրեակատարողական հիմնարկից տեղափոխել նրան դատապարտյալների հիվանդանոց: Մերժել են:
Արդեն 20 օր է, ինչ 23 ամյա երիտասարդը գտնվում է հացադուլի մեջ՝ խնդրելով ընդամենը իրեն պահել ստացիոնար բժշկական հսկողության տակ: Ձայն բարբառո հանապատի:
Ստորև ներկայացվող գրությամբ ՀՀ րդարադատության նախարարից և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում եմ ձեռնարկել հրատապ միջոցներ՝ կասեցնելու երիտասարդի առողջական վիճակի օրեցօր վատթարացումը....