Ուկրաինայում Սաակաշվիլիին պետական պաշտոններ են առաջարկել


22:54 , 26 փետրվար, 2014

Ուկրաինայում Սաակաշվիլիին պետական պաշտոններ են առաջարկելPanorama.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե իշխանության եկած ուկրաինական ընդդիմության առաջնորդները իրեն բարձր պետական պաշտոններ զբաղեցնելու առաջարկ են արել:

«Եղել են պարադոքսալ առաջարկներ, այդ թվում և բարձր պետական պաշտոններ զբաղեցնելու մասով: Դրանք հնչել են ինչպես անձնական զրույցներում, այդպես էլ բացահայտ, բայց ես, բնական է, նման ծրագրեր չունեմ»,- «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ,  ուղիղ եթերում Կիևից ասել է նախկին նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ