Պետրոսի խոսելաոճն ու Բոժկոյի դասը


21:47 , 26 փետրվար, 2014

Պետրոսի  խոսելաոճն  ու Բոժկոյի դասըYerkir.am-ը գրում է.

Ուկրաինայում տեղի ունեցած վերջին դեպքերը շարունակում են գրավել հայ հասարակության ուշադրությունը, հետևաբար` զարմանալի չէ, որ հայկական լրատվամիջոցները շարունակում են փնտրել նոր միջոցներ ու եղանակներ՝ կատարվածը ոչ միայն տարբեր հայեցակետերից քննարկելու ու մեկնաբանելու, այլև ընթերցողին կամ ունկնդրին առաջին աղբյուրից տեղեկություններ հաղորդելու համար:

Ահավասիկ, «Կենտրոն» հեռուստաընկերությունն էլ կարողացել էր Ուկրաինայի բուն սրտում՝ Կիևում, հայթայթել մի վստահելի աղբյուր, որը դեպքերին ականատեսի ու գրեթե մասնակցի համոզվածությամբ խոսում էր դրանց մասին: Խոսքը ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի մասին է, ով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման հյուրն էր և հեռավոր Կիևից պատասխանում էր հայ լրագրողի հարցերին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ