19:50 , 26 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Ռուսական գազը Հայաստան հասնում է նույն գնով, որով այն վաճառվում է ռուսական շուկայում: Եվ ստացվում է, որ «Գազպրոմ»-ը ամենացածր գնով է Հայաստանին գազ մատակարարում: «Գազպրոմ»-ի վարչության նախագահի գնահատմամբ` դա լուրջ հնարավորություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Մինչև Մաքսային միություն մտնելը Հայաստանն արդեն ազատվել է գազի մատակարարման համար 30 % մաքսատուրքից: «Գազպրոմ»-ի հետ գործակցության ցուցանիշները տպավորիչ են գնահատել Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ալեքսեյ Միլլերը: 2002-ից Հայաստանում գազիֆիկացման մակարդակը 21 %-ից հասել է 96 %-ի, բարձրացել է նաև գազամատակարարման անվտանգութայան մակարդակը:
«Հայռուսգազարդ»-ի վերջին 20 %-ի վաճառքը «Գազպրոմ»-ին չի սահմանափակում կառավարության մասնակցությունը «Հայռուսգազարդ»-ի որոշումներում: Նախագահի հետ կա նոր պայմանավորվածություն:
Ոչ միայն գազ, նաև Էլեկտրաներգիա է «Գազպրոմ»-ը արտադրում: Երկրի նախագահի հետ հանդիպմանը հեռանկարային գործակցության ոլորտ է նշվել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցումը:
«Գազպրոմ»-ը նախատեսում է առաջիկայում Հայաստանից և Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիա արտահանել այլ երկրներ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ