Սիեռա Լեոնեում հայտնաբերվել է 153,44 կարատանոց ալմաստ


19:12 , 26 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Սիեռա-Լեոնեում հայտնաբերվել է 153,44 կարատանոց ալմաստ, որը, ըստ երկրի բնական հանածոների ազգային գործակալության, վերջին 10 տարում հայտնաբերված լավագույն քարերից է, հայտնում է vestifinance.ru-ն:

Թանկարժեք քարի արժեքը կարող է հասնել մինչև 6,2 մլն դոլարի: Ըստ միջազգային չափանիշների՝ հայտնաբերված քարի գույնը «չափազանց սպիտակ +» է (D+): 

Ալմաստը, որը գտնվել է Կոնո հանքավայրում, անցած տարի 125 կարատանոց ալմաստի հայտնաբերումից հետո ամենամեծն է: