18:54 , 26 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Ղրիմի խորհրդարանի մոտ պայթյուն է որոտացել, իրավիճակը շատ տագնապալի է. հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ցուցարարների մի խումբ փորձում է ներխուժել խորհրդարանի շենք, որտեղ ամեն վայրկյան սկսվելու է ներքաղաքական իրավիճակի քննարկումը:
Շենքի մոտ հավաքվել է մոտ 7000 մարդ, նրանք մասնակցում են երկու հանրահավաքների: Մի մասը վանկարկում է՝ «Ղրիմը Ռուսաստան չէ», «Ուկրաինա, Ուկրաինա»: Նրանց մեջ մեծաթիվ են ղրիմցի թաթարները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ