20:51 , 26 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Միլանի «Ինտեր»-ի սեփականատեր Էրիկ Տոհիրը պատրաստվում է 2014թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն համալրել թիմի կազմը: Այդ մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ ակումբը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչի հետ:
Այժմ «Ինտեր»-ի թիրախում են Պատրիս Էվրան («Մանչեսթեր Յունայթեդ»), Բակարի Սանյան («Արսենալ»), Կազեմիրոն («Ռեալ»), Ալեքսանդր Սոնգը («Բարսելոնա»), Էդին Ջեկոն («Մանչեսթեր Սիթի»), Ալվարո Մորատան («Ռեալ»):