18:06 , 26 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Ճապոնիան 13.25 մլն եվրո է հատկացրել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման համար: Այս մասին հայտնում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը:
«Հատուկ հիմնադրամ հատկացված միջոցներն ուղղվելու են Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործողություններին»,-ասվում է ՔԶԱԿ տարածած հայտարարության մեջ:
Կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումչուն շնորհակալութուն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը մեծ ներդրման համար, ինչպես նաև «գլոբալ գործունեության շրջանակում կազմակերպությանն աջակցելու և բեղմնավոր համագործակցության համար, որն ուղղված է ամբողջ աշխարհում քիմիական զենքի ոչնչացմանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ