Բանակը որևէ կապ չունի «Մարտի 1-ի» իրադարձությունների հետ. Գուրգեն Արսենյան


17:16 , 26 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում «Մարտի 1-ի» հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկմանը հայտարարեց, թե ինքը՝ որպես 2008թ-ին «Մարտի 1-ի» հարցով ստեղծված հանձնաժողովի անդամ, պնդում է, որ բանակը որևէ կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել մարտի 1-ին Երևանում։


Մինչ այդ, նա նշեց, որ ինքն ամեն դեպքում կողմ է քվեարկելու ՀԱԿ-ի առաջարկած նախագծին՝ ստեղծել «Մարտի 1-ի» նոր հանձնաժողով։


Գուրգեն Արսենյանը նշեց, որ 2008-ի մարտի 1-ին գործերի բերումով Հայաստանում չէր և Հայաստան վերադառնալով առաջարկություն ստացավ, որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցել ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին։


«Հայաստանում քաղաքական հակամարտությունը վերածվեց քաղաքացիականի, և ես վերադառնալով Հայաստան և ստանալով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներում ներգրավելու առաջարկություն՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, համաձայնվեցի, որ իմ հասարակության և երեխաների համար պետք է գտնեմ այն հարցերի պատասխանները, որոնք պետք է ստանայինք»,- ասաց նա։


Գուրգեն Արսենյանն անդրադարձավ նախագծի հիմնական զեկուցող ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթի միայն մեկ հատվածին, որի հետ համակարծիք չէր և պնդեց, որ նա սխալվում է։ «Պարո՛ն Ջհանգիրյան, Ձեր ելույթի ժամանակ նշեցիք մի իրադարձություն, որը կապված էր ՀՀ ՊՆ-ի կողմից մարդկանց տրամադրված զինվորական հանդերձանքին և այլ իրերին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ