16:58 , 26 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ի պատասխան Հայաստանում Ուկրաինայի դեպքերի կրկնման հնարավորության մասին հարցին, ասաց, որ պետք է ըմբռնումով մոտենալ նրանց, ովքեր կցանկանային դեպքերի նման զարգացում Հայաստանում, ապա ավելացրեց, որ պետք է հասկանալ, որ Հայաստանի համար անվտանգությունն առաջնային է։
«Կան մարդիկ, որոնք կուզենան Հայաստանում նման բան լինի, մենք պետք է հանգիստ մոտենանք նրանց, նաև պետք է հասկանանք, որ մեր երկրի համար էվոլյուցիոն զարգացումներն ավելի լավ են, քան ռեվոլյուցիոն»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ