Ղրիմում բախումներ են սկսվել


16:46 , 26 փետրվար, 2014

Lragir.am-ը գրւոմ է.

Ղրիմում խորհրդարանի շենքի մոտ բախումներ են սկսվել Ուկրաինայում իշխանափոխության դեմ հանդես եկող և Ռուսաստանին միանալ ցանկացող քաղաքացիների ու թաթարների միջև, ովքեր հանդես են գալիս երկրի ամբողջականության պահպանման օգտին: ՌԻԱ Նովոստին գրում է, որ տուժածներ կան:

Ոստիկանության աշխատակիցները դժվարությամբ են վերահսկում իրավիճակը և չեն կարողանում արդյունավետ հակազդել անկարգություններին: 

Տեղեկացնենք, որ Ղրիմում բնակչության 58%-ը ռուս է, 21%-ը՝ ուկրաինացի, 12%-ը՝ թաթար: